Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները
Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները
Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը: Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համար կիրառվում են «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանումները, եթե սույն օրենսգրքով այդ սահմանման այլ բովանդակություն նախատեսված չէ:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)