ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 90. Ալիմենտ վճարելու վերաբերյալ ալիմենտ ստացողի շահերը ոտնահարող համաձայնությունն անվավեր ճանաչելը
Հոդված 90. Ալիմենտ վճարելու վերաբերյալ ալիմենտ ստացողի շահերը ոտնահարող համաձայնությունն անվավեր ճանաչելը
Եթե երեխային կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամին ապրուստի միջոց տրամադրելու` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված պայմանները էապես ոտնահարում են նրանց շահերը (մասնավորապես, սույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չպահպանելու դեպքում), ապա նման համաձայնությունը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել երեխայի կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամի օրինական ներկայացուցչի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի պահանջով։