Հոդված 76. Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին
Հոդված 76. Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին
1. Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության և բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդություն, խեղում ստանալ, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին։
2. Չափահաս աշխատունակ զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը որոշում է դատարանը` հաշվի առնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, պահպանելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջները։
3. Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ: