Գլուխ 1 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 2.1. Օտարերկրյա պետությունների տված փաստաթղթերի ճանաչումը
Հոդված 2.1. Օտարերկրյա պետությունների տված փաստաթղթերի ճանաչումը
1. Ընտանեկան օրենսդրությամբ սահմանված և դրանից բխող այլ գործառույթների ու գործընթացների իրականացման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը, բացառությամբ օտարերկրյա դատական ակտերի և արբիտրաժների վճիռների, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
(2.1-ին հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)