ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 12 · ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 73. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը
Հոդված 73. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը
1. Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին:
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։
3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:
(73-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)