Հոդված 119
Հոդված 119.
Գնդի չափագիտական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և չափագիտական լաբորատորիայի (չափիչ տեխնիկական կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Սույն Կանոնագրքի 109-111 հոդվածներում, սահմանվածներից բացի, նա պարտավոր է`
- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովումը, իրականացնել բարդ և պատասխանատու չափումների անմիջական ղեկավարումը.
- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափիչ միջոցների վիճակը, կիրառման ու պահպանման ճշտությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման ծավալն ու ամբողջականությունը.
- վերլուծել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման վիճակը, կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման արդյունավետությունն իջեցնող պատճառների կանխարգելման միջոցառումները.
- ցուցաբերել օգնություն չափիչ միջոցները շահագործող անձնակազմին, նրանց հետ անցկացնել գործնական պարապմունքներ.
- վարել գնդի չափիչ միջոցների հաշվառում.
- մասնակցել նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման մասով ընդունող ու շահագործման հանձնաժողովի աշխատանքներին:
(119-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ