Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 157
Հոդված 157.
Զինվորը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման, ինչպես նաև իր զենքի, իրեն վստահված տեխնիկայի սարքին վիճակի և իրեն տրված գույքի պահպանման համար: Նա ենթարկվում է ջոկի հրամանատարին (ջոկի սերժանտին):
(157-րդ հոդվածը լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն)