Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 285
Հոդված 285.
Հերթափոխումից 10 րոպե առաջ գնդի հերթապահի սպաների թվից նոր նշանակված օգնականը օրվա վերակարգի անձնակազմը, բացի հերթապահ ստորաբաժանումից, կին զինծառայողների հանրակացարանի վերակարգից, ճաշարանի և հրշեջ վերակարգերից, շարում է դրա համար սահմանված տեղում, ստուգում նրա առկայությունը և գնդի հերթապահի ներկայանալուն պես զեկուցում նրան:
Եթե գնդի հերթապահի օգնականը ենթասպա է, ապա օրվա վերակարգը շարում և գնդի հերթապահին զեկույց է տալիս օրվա վերակարգի անձնակազմի սպաներից մեկը: