Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 78

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78.

Հրամանատարը (պետը) պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (մարտական ծառայության) ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, ռազմերթերի, զորավարժությունների անցկացման, մարտական հրաձգության (հրթիռարձակման), թռիչքների, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման, պահակային և ներքին (հերթապահ) ծառայությունների ժամանակ անվտանգության այդ պահանջները վաղօրոք հասցնել ենթականերին և պահանջել դրանց խստագույն կատարումը:

Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումները սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ստորադրյալները յուրացրել են անվտանգության պահանջները և տիրապետում են դրանց իրականացման անհրաժեշտ գործնական հմտությունների:

Զինվորական ծառայության անվտանգության ուղղությամբ հրամանատարի (պետի) ձեռնարկած միջոցները չպետք է հանգեցնեն մարտական առաջադրանքի կատարման ձախողման:

(78-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։