Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126.4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 126.4.

Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է`

- իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում.

- իրականացնել ստորաբաժանումների սերժանտների ծառայողական գործունեության արդյունքների ամենամսյա ամփոփում և գրավոր զեկուցել գնդի հրամանատարին.

- գումարտակի և վաշտի սերժանտների հետ անցկացնել ցուցադրական (յուրաքանչյուր ուսումնական փուլում հիմնական առարկաներից մեկական), հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ.

- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները.

- իր իրավասությունների սահմաններում իմանալ գնդի սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին.

- ցուցաբերել օգնություն գումարտակների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ.

- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ.

- օգնություն ցուցաբերել գնդում սերժանտական խորհուրդների ձևավորման և դրանց աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.

- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն գումարտակներում և առանձին վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ.

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գնդի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ.

- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից և շարքային կազմի զինծառայողներից անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների և առօրյա աշխատանքների կատարման ժամանակ.

- մասնակցել գնդում անցկացվող զանգվածային մարզական միջոցառումներին.

- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում և առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը,

- իրականացնել վերահսկողություն գնդի օրվա վերակարգում ներգրավված սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նախապատրաստման ու ծառայության կրման նկատմամբ, շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գնդի հրամանատարի ցուցումով ստուգել ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը:

(126.4-րդ հոդվածը լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն)

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։