Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 263

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 263.

Օրվա վերակարգի կազմը հայտնվում է գնդի հրամանատարի հրամանով` ուսուցման փուլի համար.

նախատեսվում է գնդի վերակարգի հետևյալ կազմը.

գնդի հերթապահ,

գնդի հերթապահի օգնական,

պահակախումբ,

հավաքակայանի հերթապահ և օրապահներ, ինչպես նաև հերթապահ քարշակների վարորդներ (վարորդներ),

հերթապահ բժիշկ կամ բուժակ և բուժկետի օրապահներ,

հսկիչ-անցագրային կետի հերթապահ և հերթապահի օգնականներ,

ճաշարանի հերթապահ և ճաշարանում աշխատողներ,

գնդի շտաբի հերթապահ,

հերթապահ փողհար-թմբկահար,

ցրիչներ (թղթատարներ),

հրշեջ վերակարգ:

Ամեն օր գնդի հրամանատարի հրամանով նշանակվում են գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, պահակախմբի պետը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, հերթապահ բժիշկը, հավաքակայանի հերթապահը, հերթապահ ստորաբաժանումը, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որոնցից առանձնացվում են գնդի օրվա վերակարգը և աշխատանքի վերակարգը: Անհրաժեշտության դեպքում գնդի հրամանատարն իրավունք ունի կրճատել օրվա վերակարգի կազմը:

Կապի հանգույցներում, բուժկետերում և զինվորական ավտոտեսչությունում ծառայության նշանակված սպաները, ենթասպաները և պայմանագրով ծառայության անցած զինծառայողները ուրիշ վերակարգի կազմում չեն նշանակվում:

(263-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։