Հոդված 356
Հոդված 356.
Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին:
Զինծառայողներին հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական և ծառայողական բնութագրերը, որոնց ձևը սահմանում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
Զորամասի բուժկետը վարում է հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված զինծառայողների գրանցման գիրք:
Հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված բոլոր զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:
Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բժշկի (բուժակի) ուղեկցությամբ:
Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր:
(356-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-354-Ն)