Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 318
Հոդված 318.
Բուժկետի օրապահը նշանակվում է սանիտարներից և ենթարկվում է հերթապահ բժշկին (բուժակին): Եթե բուժծառայության հաստիքում չկա սանիտարի պաշտոն, բուժկետի օրապահը նշանակվում է առողջացող (ապաքինվող) զինվորներից:
Նա պարտավոր է`
- հերթապահ բժշկի (բուժակի) ցուցումով և նրա հսկողությամբ անցկացնել ընդունվող հիվանդների սանմշակումը.
- ընդունել և ախտահանման նախապատրաստել հիվանդների անձնական իրերը.
- սպասարկել հիվանդներին, նրանց մատուցել սնունդ և ջուր.
- մաքրել (կարգի բերել) բուժկետի շենքը.
- հետևել բուժկետում ներքին կարգուկանոնի պահպանմանը:
(318-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ՇՏԱԲԻ ՀԵՐԹԱՊԱՀ