Հոդված 154
Հոդված 154.
Դասակի հրամանատարի տեղակալը (դասակի սերժանտը) պարտավոր է`
- ուսուցանել, դաստիարակել դասակի զինվորներին ու սերժանտներին և դասակի հրամանատարի ցուցումով նրանց հետ անձամբ պարապմունքներ անցկացնել.
- գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև զինծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները.
- հետևել ջոկերի հրամանատարների (ջոկերի սերժանտների) և դասակի ողջ անձնակազմի զինվորական կարգապահության պահպանմանը և ծառայության կատարմանը.
- սարքին վիճակում պահել դասակի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները, հետևել դրանց առկայությանը.
- հոգ տանել շինության մաքրության մասին, ջոկերի միջև սահմանել մաքրման հաջորդականությունը, ենթականերից պահանջել անկողնու, սպիտակեղենի, համազգեստի և կոշկեղենի անվնաս ու կոկիկ պահպանում, հետևել դասակի անձնակազմի կողմից իրեղենի ընթացիկ նորոգման ժամանակին կատարմանը.
- շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ դասակում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ անցկացնել դասակի անձնակազմի առավոտյան ստուգում.
- հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ.
- զինվորներին ծառայության և աշխատանքի վերակարգ նշանակել, վարել վաշտի վերակարգերի թերթիկները (Հավելված 12), կատարել վաշտի անձնակազմի, սպառազինության և նյութական այլ միջոցների հաշվառում.
- մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները, իսկ առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության և առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին.
- վաշտի հրամանատարին զեկուցել ենթակաների բոլոր խնդրանքների, խրախուսանքների, զանցանքների և կարգապահական տույժերի մասին.
- դասակի հրամանատարի կամ վաշտի սերժանտի փոխարեն մնալիս` կատարել նրանց պարտականությունները:
(154-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)
ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ (ջոկի սերժանտը)
(վերնագիրը լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն)