Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 268

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 268.

Սպաներից և ենթասպաներից նշանակված գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակներով:

Սերժանտներից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, ստորաբաժանումների հերթապահներն ու օրապահները, բացի հանրակացարանի օրվա վերակարգի կազմի մեջ մտնող կին զինծառայողներից, հավաքակայանի օրապահներն ու թղթատարները (ցրիչները) զինվում են սվին-դանակներով: Սվին-դանակը պետք է գտնվի կաշեգոտու ձախ կողմում` ճարմանդից ափաչափ հեռու:

Անհրաժեշտության դեպքում կայազորի պետի հրամանով որոշ զորամասերում սերժանտական կազմից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի օրապահները, վաշտի օրվա վերակարգը և հավաքակայանի օրապահները կարող են զինվել երկու լիցքավորված պահեստատուփ (պահունակով 30 փամփուշտ) ունեցող ավտոմատներով (կարաբիններով): Զենքի հետ վարվելու կարգը, ինչպես նաև նրա օգտագործումն իրականացվում է սույն Կանոնագրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթների պահանջներին համապատասխան:

(268-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՐԳԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։