Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 245
Հոդված 245.
Պայմանագրային զինծառայողներն օրվա ծառայության ավարտից հետո, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերին իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու կայազորի սահմաններում և կայազորի սահմաններից դուրս: Ընդ որում, կայազորի սահմաններից դուրս գալու դեպքում պայմանագրային զինծառայողը պարտավոր է այդ մասին բանավոր կամ գրավոր տեղեկացնել իր անմիջական հրամանատարին (պետին): Ժամկետային պարտադիր զինծառայողները, սույն Կանոնագրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով, կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ կայազորի սահմաններից կարող են դուրս գալ միայն օրենքով սահմանված կարգով արձակուրդի կամ գործուղման կամ բուժման վայր մեկնելիս:
(245-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-52-Ն)