Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 185
Հոդված 185.
Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս դիդակտիկ նյութերը` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինություններում ունենալ ծաղիկներ, իսկ պատուհաններին կախել միագույն կոկիկ վարագույրներ:
Ներքին հարկերի` քաղաքի փողոցներին հարող պատուհանների ապակիները անհրաժեշտ բարձրությամբ պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով:
Անհրաժեշտության դեպքում զորանոցի մուտքի դռներին կարող են դիտանցքեր լինեն, դրանք կարող են սարքավորվել հուսալի ներքին փականքներով և ստորաբաժանման օրապահի մոտ դուրս եկող ձայնային ազդանշանիչներով: Այդ դեպքում ներքևի հարկերի պատուհաններին տեղադրվում են ճաղացանցեր:
(185-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)