Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 67

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67.

Հրամանատարի (պետի) կամ ավագի ներկայությամբ այլ զինծառայողի դիմելու դեպքում պետք է ստանալ պետի թույլտվությունը:

Օրինակ` «Պարո´ն գնդապետ, թույլ տվեք դիմել կապիտան Հովհաննիսյանին»:

Հրամանատարի (պետի) կամ ավագի հարցմանը հաստատական պատասխան տալու դեպքում զինծառայողը պատասխանում է` «Ճիշտ այդպես», իսկ ժխտողական պատասխանի դեպքում` «Ոչ մի կերպ»:

(67-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։