Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 274

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 274.

Ստորաբաժանումները վերակարգ են նշանակվում իրենց հրամանատարների հետ միասին:

Ենթասպաների, սպաների և գնդի ստորաբաժանումների միջև վերակարգերի հերթականությունը սահմանում է գնդի շտաբի պետը:

Վաշտում դասակների միջև վերակարգի հերթականությունը սահմանում է վաշտի սերժանտը, իսկ դասակում` դասակի սերժանտը:

Հերթական վերակարգերի թիվը զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների միջև պետք է բաշխվի հավասարաչափ և արդար:

Առանձին ժամանակահատվածներում տարբեր զինծառայողների ծառայողական խնդիրների ծավալի մեծ տարբերությունների դեպքում առավել զբաղված սպաների և ենթասպաների համար վերակարգերի թիվը այդ ժամանակահատվածում կարող է պակասեցվել գնդի հրամանատարի որոշմամբ:

(274-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։