Հոդված 357
Հոդված 357.
Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները:
Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել է հիվանդը (հիվանդները), իսկ վարակիչ հիվանդության մասին` նաև մոտակա սանիտարահամաճարակային հիմնարկությանը:
Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից գունդ են ուղարկվում համապատասխան փաստաթղթերով, որոնք ժամանելուն պես հանձնում են վաշտի սերժանտին:
Կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողները բժշկական հաստատություն տեղափոխվում և բժշկական հաստատությունից կարգապահական վաշտ վերադարձվում են կարգապահական վաշտի միջոցներով:
(357-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն, 19.03.13 ՀՕ-20-Ն, փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)
ԲԱՂՆԻՔԱԼՎԱՑՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ