Հոդված 352
Հոդված 352.
Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 12) վաշտի սերժանտի ստորագրությամբ ներկայացվում է գնդի բուժկետի հերթապահին ամբուլատոր ընդունելությունն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:
Բժիշկը հսկում է վաշտի հիվանդների գրքում գրանցված բոլոր զինծառայողների բուժկետ ներկայանալը:
Բժշկի (բուժակի) զինումից հետո հիվանդները բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում` պայմանավորված հիվանդության բնույթով:
Սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները, ըստ բժշկի եզրակացության, բուժումը կարող են ստանալ տանը:
Հիվանդների զննման արդյունքների, ցույց տրված օգնության բնույթի և նշանակումների մասին բժիշկը համապատասխան նշումներ է կատարում բժշկական գրքույկներում, իսկ եզրակացությունները գրանցում է հիվանդների գրանցման գրքում:
Բժշկական օգնություն ստանալուց հետո զինվորները և սերժանտները վերադառնում են վաշտի սանհրահանգչի կամ անձնախմբի ավագի հրամանատարությամբ: Անձնախմբի ավագը կամ վաշտի սանհրահանգիչը հիվանդների գրանցման գիրքը հասցնում է վաշտի հրամանատարին: Վաշտի սերժանտը, ըստ հիվանդների գրանցման գրքում բժշկի գրանցած եզրակացության և վաշտի հրամանատարի համապատասխան որոշման, անհրաժեշտ ցուցումներ է տալիս:
(352-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-52-Ն)