Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 153
Հոդված 153.
Դասակի հրամանատարի տեղակալը (դասակի սերժանտը) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է անձնակազմի ուսուցման, դաստիարակության և զինվորական կարգապահության, դասակում ներքին կարգուկանոնի պահպանման, անձնակազմի ծառայության կատարման, յուրաքանչյուր զինվորի ու սերժանտի արտաքին տեսքի համար: Նա ենթարկվում է դասակի հրամանատարին, իսկ ներքին կարգուկանոնի պահպանման հարցերով` նաև վաշտի սերժանտին և դասակի զինվորների ու սերժանտների ուղղակի պետն է:
(153-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)