Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 241

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 241.

Պարապմունքները սկսվում և ավարտվում են ազդանշանով` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին:

Պարապմունքների գնալուց առաջ ջոկերի և դասակների սերժանտները ստուգում են ենթակաների ներկայությունը և զննում` սահմանված ձևո՞վ են, արդյոք, նրանք հագնված, ճի՞շտ են, արդյոք, կրում ռազմական հանդերձանքը և լիցքավորված չէ՞, արդյոք, զենքը:

Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո ստորաբաժանումների հրամանատարները պետք է անձամբ ստուգեն ողջ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնամարզական միջոցների առկայությունն ու լրակազմությունը, ինչպես նաև հրազենի և զինամթերքի առկայությունը: Զենքը և պահեստատուփերի պայուսակները ստուգում են ջոկերի հրամանատարները: Ստուգման արդյունքների մասին զեկույց է տրվում ըստ վերադասության: Չօգտագործված զինամթերքը և պարկուճները հանձնվում են սահմանված կարգով:

Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո իրականացվում է զենքի և սակրային գործիքի մաքրում, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև մաքրվում են պարապմունքների անցկացման վայրերը:

(241-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)

ՆԱԽԱՃԱՇԸ, ՃԱՇԸ և ԸՆԹՐԻՔԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։