Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 250

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 250.

Ռազմական ուսումնական հաստատության տարածքից առաջին կուրսի կուրսանտների արձակումը կատարվում է նույն կարգով, ինչ ժամկետային ծառայության զինվորներինն ու սերժանտներինը: Երկրորդ կուրսի կուրսանտների արձակման կարգը սահմանվում է ռազմաուսումնական հաստատության պետի կողմից: Երրորդ և բարձր կուրսերի կուրսանտները, ինչպես նաև հանրակացարաններում բնակվելու իրավունք ունեցող կուրսանտները կարող են զինվորական ուսումնական հաստատության տարածքից դուրս գտնվել օրվա կանոնակարգով սահմանված ուսումնական պարապմունքներից և ինքնուրույն աշխատանքի համար պարտադիր ժամերից հետո մինչև ժամը 24-ը, իսկ ընտանիքավոր կուրսանտները` մինչև հաջորդ օրվա ուսումնական պարապմունքների սկիզբը:

(250-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։