Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 404
Հոդված 404.
Ճամբարի ձևով (վրաններում) գնդի տեղավորման ժամանակ ճամբար դնելը կատարվում է Հավելված 15-ում շարադրված ցուցումներին համապատասխան: Գնդում ներքին ծառայությունն իրականացնելու համար նշանակվում է վերակարգ` 263-266 հոդվածներին համապատասխան: Օրվա վերակարգի հերթափոխումը կատարվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ, առջևի տողանի (բաժնեգծի, ճամբարագծի) առաջ, դեմքով դեպի դաշտը, գնդի ճամբարի կենտրոնի դիմաց: