Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 418

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 418.

Զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմին արգելվում է`

խառնվել ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքին.

կանգառի համար նախատեսված ժամանակից ավել կանգնեցնել գնացքը (նավը, օդանավը).

կանգնել կամ իջնել (օդանավում լքել տեղերը) մինչև սահմանված հրամանը կամ ազդանշան տալը, թռչել վագոններ (նավի տախտակամած) կամ ցած թռչել վագոններից (տախտակամածից) ընթացքի ժամանակ.

«կանգ» բռնակով կանգնեցնել գնացքը, բացի այն դեպքերից, երբ վտանգ է սպառնում գնացքի երթևեկության անվտանգությանը կամ մարդկանց կյանքին.

վագոնների (նավերի) վրա մակագրություններ անել, պլակատներ, կարգախոսներ և դրոշակներ փակցնել ու կախել.

նամակներում ու հեռագրերում նշել զորամասի անվանումը, հիշատակել փոխադրման մասին, ինչպես նաև այդ մասին զրուցել կողմնակի անձանց հետ, բեռնման, բեռնաթափման վայրերում վագոններում (նավի շինություններում, օդանավերում) նամակներ, թերթեր, թղթեր և այլն թողնել,

գտնվել վագոնների տանիքների, կառամատույցների վրա, արգելակման հարթակներում, մեքենաների խցիկներում և թափքերում, տանկերի աշտարակներին, բացի այդ, դիպչել կոնտակտային ցանցի մետաղական հենարաններին և հողակցող սարքերին, 2 մ-ից ավել մոտենալ կոնտակտային հաղորդալարերին.

գտնվել նավի ծառայողական շինություններում, նավի անձնակազմի աշխատանքի տեղերում, փրկամակույկներում, ելնել շլյուզների (նավանցումների ջրարգելակների) պատերին.

նստել կամ կանգնել վագոնների դռնախորշերում, հենվել վագոնների դռնափականքներին (նավերի եզրագերաններին).

վագոններում (նավերում) օգտագործել լուսավորության և ջեռուցման չսահմանված տեսակներ.

բեռնումից հետո կատարել տեխնիկայի լցավորում (լրալցավորում).

առանց անհրաժեշտության քայլել երկաթուղային ուղեգծերով (նավահանգստի, օդակայանի տարածքով), կեղտոտել տարածքը, խարույկներ վառել կայարանների (նավահանգիստների, օդակայանների) տարածքում, առանց թույլտվության վերցնել էշելոնին (անձնախմբին) չպատկանող գույքը.

կանգառներում և ընթացքի ժամանակ վագոններից (նավերից) դուրս նետել աղբը, սննդի մնացորդներ և այլն:

(418-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։