Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 56
Հոդված 56.
Եթե հրամանատարը (պետը) ծառայության կարգով շնորհավորում է զինծառայողին կամ շնորհակալություն հայտնում նրան, ապա զինծառայողը պատասխանում է հրամանատարին (պետին)` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Եթե հրամանատարը (պետը) շնորհավորում է զորամասին (ստորաբաժանմանը), ապա վերջինս պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա~»-յով, իսկ եթե հրամանատարը (պետը) շնորհակալություն է հայտնում, ապա զորամասը (ստորաբաժանումը) պատասխանում է` «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ (ՊԵՏԵՐԻՆ) և ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵԿԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ