Հոդված 10. Ուժեղացված պաշտպանություն
Հոդված 10 Ուժեղացված պաշտպանություն
Մշակութային արժեքները կարող են վերցվել ուժեղացված պաշտպանության տակ, եթե դրանք համապատասխանում են հետևյալ երեք պայմաններին.
ա) հանդիսանում են մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն,
բ) պաշտպանվում են ազգային համապատասխան օրենսդրական և վարչական միջոցներով, որոնք ճանաչում են դրանց մշակութային և պատմական արժեք լինելը և երաշխավորում են դրանց պաշտպանության ամենաբարձր մակարդակը,
գ) չեն օգտագործվում ռազմական նպատակների կամ ռազմական դիրքերի պաշտպանության համար, և մշակութային արժեքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Կողմը հայտարարություն է արել՝ ի հաստատումն այն բանի, որ դրանք չեն օգտագործվի նման ձևով: