Հոդված 19. Փոխօգնությունն օրենսդրական հարցերում
Հոդված 19 Փոխօգնությունն օրենսդրական հարցերում
1. Կողմերն առավելագույն չափով օգնություն են ցուցաբերում միմյանց` կապված 15-րդ հոդվածում նշված հանցագործությունների քննությունների, քրեական դատավարության կամ հանձնման ընթացակարգերի հետ` ներառյալ դրանց համար անհրաժեշտ՝ իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների տրամադրումը:
2. Կողմերը կատարում են 1-ին ենթակետում նշված իրենց պարտականությունները` համաձայն փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրերի կամ այլ համաձայնությունների, որոնք կարող են գոյություն ունենալ իրենց միջև: Այդպիսի պայմանագրերի կամ համաձայնությունների բացակայության դեպքում Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում իրենց ներպետական օրենսդրության համաձայն: