Հոդված 29. Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության Հիմնադրամ
Հոդված 29 Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության Հիմնադրամ
1. Սույնով հաստատվում է Հիմնադրամը՝ հետևյալ նպատակների համար.
ա) խաղաղ ժամանակ, մասնավորապես 5-րդ հոդվածի «բ» ենթակետին, 10-րդ հոդվածին և 30-րդ հոդվածին համապատասխան կիրառվող՝ նախապատրաստական և այլ միջոցների աջակցման համար ֆինանսական և այլ օգնության ցուցաբերում, և
բ) զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության համար կիրառվող` արտակարգ, ժամանակավոր կամ այլ միջոցների հետ կապված ֆինանսական և այլ օգնության ցուցաբերում կամ զինված գործողություններից հետո դրանց անհապաղ վերականգնում, մասնավորապես 8-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան:
2. Հիմնադրամը նպատակային Հիմնադրամ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական կանոնակարգերի դրույթներին համապատասխան:
3. Հիմնադրամի հատկացումներն օգտագործվում են միայն այնպիսի նպատակներով, որոնք որոշվում են Կոմիտեի կողմից` համապատասխան 23-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում սահմանված Ղեկավար ցուցումների: Կոմիտեն կարող է ընդունել, որ ավանդներն օգտագործվեն կոնկրետ ծրագրի կամ նախագծի համար` պայմանով, որ այդպիսի ծրագրի կամ նախագծի իրականացման մասին որոշումն ընդունի Կոմիտեն:
4. Հիմնադրամի միջոցները կազմվում են.
ա) Կողմերի կամավոր ավանդներից,
բ) ավանդներից, նվիրատվություններից և ժառանգություններից, որոնք արվել են.
(i) այլ պետությունների կողմից,
(ii) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ կազմակերպությունների կողմից,
(iii) այլ միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, և
(iv) պետական կամ մասնավոր մարմինների կամ անհատների կողմից,
գ) Հիմնադրամի միջոցների հաշվին ցանկացած տոկոսային հավելումից,
դ) Հիմնադրամի օգտին կազմակերպվող միջոցառումներից հավաքված և ստացված միջոցներից, և
ե) Հիմնադրամի ղեկավար սկզբունքներով որոշվող` ընդունելի բոլոր այլ միջոցներից:
Գ լ ու խ 7
Տեղեկատվության տարածում ԵՎ միջազգային օգնություն