Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Դատական հետապնդում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17 Դատական հետապնդում

1. Այն Կողմը, որի տարածքում բացահայտվել է 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նշված հանցագործություն կատարած ենթադրյալ հանցագործի ներկայությունը, եթե հանձնման չի ենթարկում այդ անձին, առանց որևէ բացառության և անհիմն ուշացման` գործը հանձնում է իր իրավասու իշխանությունների քննությանը` այդ անձի նկատմամբ, իր ազգային և, եթե կիրառելի է, միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համաձայն, դատական հետապնդում իրականացնելու համար:

2. Առանց վնասելու, եթե կիրառելի է, միջազգային իրավունքի համապատասխան կանոնները և ցանկացած անձի, ում նկատմամբ հետապնդում է իրականացվում Կոնվենցիայի և սույն Արձանագրության շրջանակներում, ազգային և միջազգային իրավունքին համապատասխան` հետաքննության բոլոր փուլերում երաշխավորվում է արդարացի վերաբերմունք ու արդար հետաքննություն, և այդպիսի անձանց ոչ մի դեպքում չեն երաշխավորվում ավելի պակաս բարենպաստ երաշխիքներ, քան այն երաշխիքներն են, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։