Հոդված 25. Լիազորությունների ժամկետը
Հոդված 25 Լիազորությունների ժամկետը
1. Կողմը Կոմիտեում ընտրվում է չորս տարով և ունի միայն մեկ անգամ անմիջապես վերընտրվելու իրավունք:
2. Չնայած 1-ին կետի դրույթին՝ առաջին ընտրությունների ընթացքում ընտրված անդամների կեսի լիազորություններն ավարտվում են նրանց ընտրությանը հաջորդած՝ Կողմերի առաջին հերթական Հանդիպման ավարտին: Այդ անդամներն ընտրվում են առաջին ընտրություններից հետո կայացած Հանդիպման Նախագահի վիճակահանությամբ: