Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Տարածում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30 Տարածում

1. Կողմերը ձգտում են համապատասխան միջոցների և, մասնավորապես, կրթական և տեղեկատվական ծրագրերի օգնությամբ ուժեղացնել իրենց բնակչության կողմից մշակութային արժեքների գնահատումը և նրանց նկատմամբ հարգանքը:

2. Կողմերը հնարավորինս լայնորեն տարածում են սույն Արձանագրությունն ինչպես խաղաղ, այնպես էլ զինված հակամարտության ժամանակ:

3. Ցանկացած ռազմական կամ քաղաքացիական իշխանություն, որը զինված հակամարտությունների ժամանակ պատասխանատվություն է կրում սույն Արձանագրության իրականացման համար, պետք է կատարելապես ծանոթ լինի դրա տեքստին: Այդ նպատակով Կողմերը.

ա) իրենց զինված ուժերի Կանոնադրության մեջ ընդգրկում են մշակութային արժեքների պաշտպանությանն առնչվող ղեկավար ցուցումները և հրահանգները,

բ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և համապատասխան կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ խաղաղ ժամանակ մշակում և իրականացնում են նախապատրաստման և ուսուցողական ծրագրեր,

գ) Գլխավոր տնօրենի միջոցով միմյանց փոխանցում են օրենքների, վարչական կանոնակարգերի և «ա» ու «բ» ենթակետերին համապատասխան կիրառվող միջոցների մասին տեղեկատվությունը,

դ) Գլխավոր տնօրենի միջոցով հնարավորինս կարճ ժամկետում միմյանց փոխանցում են այն օրենքները և վարչական կանոնակարգերը, որոնք իրենք կարող են ընդունել սույն Արձանագրության կիրառումն ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։