Հոդված 24. Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտե
Հոդված 24 Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտե
1. Սույնով հաստատվում է Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն: Այն կազմված է տասներկու Կողմերից, որոնք ընտրվում են Կողմերի Հանդիպման ժամանակ:
2. Կոմիտեն հանդիպում է տարին մեկ` հերթական նիստի ժամանակ, և անհրաժեշտության դեպքում` արտակարգ նիստերի:
3. Կոմիտեի կազմը որոշելիս Կողմերը ձգտում են ապահովել աշխարհի տարբեր տարածաշրջանների և մշակույթների անաչառ ներկայացուցչությունը:
4. Կոմիտեի անդամ Կողմերը որպես իրենց ներկայացուցիչների, ընտրում են մշակութային ժառանգության, պաշտպանության կամ միջազգային իրավունքի բնագավառներում որակավորված անձանց, և նրանք ձգտում են, միմյանց հետ խորհրդակցելով, երաշխավորել, որ Կոմիտեն ընդհանուր առմամբ փորձ ունի այդ ոլորտներում: