Հոդված 23. Կողմերի հանդիպումը
Հոդված 23 Կողմերի հանդիպումը
1. Կողմերի Հանդիպումը գումարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի հետ միաժամանակ և Բարձր պայմանավորվող կողմերի Հանդիպման համադրմամբ, եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրվում է Գլխավոր տնօրենի կողմից:
2. Կողմերի Հանդիպումն ընդունում է իր Ընթացակարգի կանոնները:
3. Կողմերի Հանդիպումն ունենում է հետևյալ գործառույթները.
ա) ընտրում է Կոմիտեի անդամներ` 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն,
բ) հաստատում է Կոմիտեի` 27-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նախապատրաստած Ղեկավար ցուցումները,
գ) ցուցումներ է տալիս և հետևում է Կոմիտեի կողմից Հիմնադրամի միջոցների օգտագործմանը,
դ) քննարկում է Կոմիտեի` 27-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացրած զեկույցը,
ե) քննարկում է սույն Արձանագրության կիրառման հետ կապված ցանկացած խնդիր և համապատասխան դեպքերում ներկայացնում է առաջարկություններ:
4. Կողմերի առնվազն մեկ հինգերորդի խնդրանքով՝ Գլխավոր տնօրենը հրավիրում է Կողմերի Արտակարգ Հանդիպում: