Հոդված 5. Մշակութային արժեքների պաշտպանություն
Հոդված 5 Մշակութային արժեքների պաշտպանություն
Նախապատրաստական միջոցները, որոնք կիրառվում են խաղաղ ժամանակ մշակութային արժեքները, Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան, զինված հակամարտության հնարավոր հետևանքներից պաշտպանելու համար, ներառում են համապատասխան գույքացուցակների նախապատրաստումը, շինությունները հրդեհից և ավերածություններից պաշտպանելու ուղղությամբ արտակարգ միջոցառումների պլանավորումը, շարժական մշակութային արժեքները դուրս բերելու համար նախապատրաստումը կամ տեղերում այդ արժեքների անհրաժեշտ պաշտպանության ապահովումը և մշակութային արժեքները պաշտպանելու համար պատասխանատու իրավասու իշխանությունների նշանակումը: