Հոդված 36. Հաշտություն Հովանավոր տերությունների բացակայությամբ
Հոդված 36 Հաշտություն Հովանավոր տերությունների բացակայությամբ
1. Այնպիսի հակամարտության պայմաններում, երբ Հովանավոր ուժեր նշանակված չեն, Գլխավոր տնօրենը կարող է իր բարի ծառայությունները մատուցել կամ կատարել հաշտեցման կամ միջնորդական ցանկացած գործողություն` տարաձայնությունները կարգավորելու նպատակով:
2. Կողմերից մեկի կամ Գլխավոր տնօրենի առաջարկությամբ Կոմիտեի նախագահը կարող է առաջարկել հակամարտության Կողմերին հանդիպման հրավիրել իրենց ներկայացուցիչներին, մասնավորապես, եթե տեղին է համարում, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչներին` հակամարտության մասնակից չհանդիսացող պետության տարածքում: