Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Հաշտեցման ընթացակարգեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35 Հաշտեցման ընթացակարգեր

1. Հովանավոր ուժերն իրենց բարի ծառայություններն են մատուցում բոլոր դեպքերում, երբ օգտակար են համարում դա մշակութային արժեքների պաշտպանության համար, մասնավորապես, եթե հակամարտության Կողմերի միջև առկա է տարաձայնություն` կապված սույն Արձանագրության կիրառման ու մեկնաբանման հետ:

2. Այդ նպատակով Հովանավոր ուժերից յուրաքանչյուրը կարող է Կողմերից մեկի, Գլխավոր տնօրենի կամ իր նախաձեռնությամբ առաջարկել հակամարտության Կողմերին հանդիպման հրավիրել իրենց ներկայացուցիչներին, մասնավորապես, եթե տեղին է համարում, մշակութային արժեքների պաշտպանության համար պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչներին` հակամարտության մասնակից չհանդիսացող պետության տարածքում: Հակամարտության Կողմերը պարտավոր են իրականացնել հանդիպում հրավիրելու մասին իրենց արված առաջարկությունը: Այդ հանդիպմանը քարտուղարի կարգավիճակով մասնակցելու համար Հովանավոր ուժերը հակամարտության Կողմերի հավանությանն են ներկայացնում հակամարտությունների չմասնակցող պետության քաղաքացի հանդիսացող անձի կամ Գլխավոր տնօրենի կողմից առաջարկված անձի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։