Հոդված 3. Կիրառման շրջանակը
Հոդված 3 Կիրառման շրջանակը
1. Ի լրումն խաղաղ ժամանակ կիրառվող դրույթների՝ սույն Արձանագրությունը կիրառվում է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերում և 22-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված իրավիճակներում:
2. Եթե զինված հակամարտության կողմերից մեկի համար սույն Արձանագրությունը պարտադիր չէ, սույն Արձանագրության Կողմերի համար այն շարունակում է պարտադիր մնալ նրանց փոխադարձ հարաբերություններում: Բացի դրանից՝ նրանց համար սույն Արձանագրությունը պարտադիր է հակամարտության կողմ հանդիսացող այն պետության հետ հարաբերություններում, որի համար այն պարտադիր չէ, այն դեպքում, եթե վերջինս ընդունում է սույն Արձանագրության դրույթները, և` այնքան ժամանակ, որքան կիրառում է դրանք: