Հոդված 47. Գրանցում Միավորված ազգերի կազմակերպությունում
Հոդված 47 Գրանցում Միավորված ազգերի կազմակերպությունում
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ սույն Արձանագրությունը, Գլխավոր տնօրենի դիմումի համաձայն, գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Հաագա քաղաքում 1999 թվականի մարտի քսանվեցին, մեկ բնօրինակով, որը կպահվի Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվներում, և որի հաստատված պատճենները կուղարկվեն բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսին 18-ից: