Հոդված 7. Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ
Հոդված 7 Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ
Առանց վնասելու ռազմական գործողությունների իրականացման ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով պահանջվող նախազգուշական այլ միջոցները, հակամարտության յուրաքանչյուր Կողմ.
ա) անում է հնարավոր ամեն բան` համոզվելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտները չեն հանդիսանում Կոնվենցիայի 4-րդ կետին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներ,
բ) ձեռնարկում է հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության ժամանակ` Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներին պատահականորեն վնաս պատճառելուց խուսափելու և ամեն դեպքում նվազագույնի հասցնելու համար,
գ) ձեռնպահ է մնում ցանկացած այնպիսի հարձակման վերաբերյալ որոշում ընդունելուց, որը կարող է պատահականորեն վնաս պատճառել Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներին, և որը անհամաչափ կլինի ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն ստանալու տեսանկյունից, և
դ) ընդհատում կամ դադարեցնում է հարձակումը, եթե ակնհայտ է դառնում.
(i) որ օբյեկտը հանդիսանում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեք,
(ii) որ այդ հարձակումը կարող է պատահականորեն վնաս հասցնել Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պաշտպանության տակ գտնվող մշակութային օբյեկտներին և անհամաչափ կլինի ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն ստանալու տեսանկյունից: