Անցնել բովանդակությանը

Հոդված 33. ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33 ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնություն

1. Կողմերը կարող են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց մշակութային արժեքների պաշտպանության կազմակերպմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար, այդ թվում` մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ նախապատրաստական միջոցների, արտակարգ իրավիճակների դեպքում կանխարգելիչ կամ կազմակերպչական միջոցների կամ մշակութային արժեքների ազգային Ցանկը կազմելու համար կամ սույն Արձանագրության կիրառման հետ կապված ցանկացած այլ ծագող հարցում օգնություն ցուցաբերելու մասին խնդրանքով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օգնությունը տրամադրում է իր ծրագրերով և հնարավորություններով սահմանված շրջանակներում:

2. Խրախուսվում է Կողմերի կողմից տեխնիկական օգնություն ցուցաբերել երկկողմ կամ բազմակողմ մակարդակով:

3. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրավասու է սեփական նախաձեռնությամբ Կողմերին առաջարկություններ անելու այդ հարցերի վերաբերյալ:

Գ լ ու խ 8

Սույն Արձանագրության կատարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։