Հոդված 16. Իրավասություն
Հոդված 16 Իրավասություն
1. Յուրաքանչյուր Կողմ, առանց խախտելու 2-րդ կետը, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական միջոցներ 15-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը սահմանելու համար` հետևյալ դեպքերում.
ա) եթե այդպիսի հանցագործությունը կատարվել է իր տարածքում,
բ) եթե ենթադրյալ հանցագործը իր պետության քաղաքացի է,
գ) 15-րդ հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների դեպքում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում:
2. Իրավասության իրականացման առումով և առանց վնասելու Կոնվենցիայի 28-րդ հոդվածը.
ա) սույն Արձանագրությունը չի արգելում անհատական քրեական պատասխանատվության կիրառումը կամ ազգային կամ միջազգային իրավունքին համապատասխան իրավասության իրականացումը, որը կարող է կիրառելի լինել, և չի ազդում միջազգային սովորութային իրավունքով իրավասության իրականացման վրա,
բ) բացառությամբ այն դեպքերի, երբ այն պետությունը, որը չի հանդիսանում սույն Արձանագրության Կողմ, ճանաչում և կիրառում է 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող որևէ պետության զինծառայողները և քաղաքացիները, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք ծառայում են սույն Արձանագրության Կողմ հանդիսացող պետության զինված ուժերում և, սույն Արձանագրության դրույթների համաձայն, անհատական քրեական պատասխանատվություն չեն կրում, սույն Արձանագրությունը պարտականություններ չի նախատեսում այդ անձանց նկատմամբ կամ նրանց հանձնելու ուղղությամբ իրավասություն սահմանելու համար: