Հոդված 32. Միջազգային օգնություն
Հոդված 32 Միջազգային օգնություն
1. Կողմը կարող է միջազգային օգնության հայց ներկայացնել Կոմիտեին ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների համար, ինչպես նաև օգնություն` 10-րդ հոդվածում նշված օրենքների, վարչական կանոնակարգերի և միջոցների նախապատրաստման, մշակման և իրագործման համար:
2. Հակամարտության մասնակիցը, որը սույն Արձանագրության Կողմ չէ, սակայն 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ընդունում և կատարում է սույն Արձանագրության դրույթները, կարող է համապատասխան միջազգային օգնության հայց ներկայացնել Կոմիտե:
3. Կոմիտեն ընդունում է միջազգային օգնության հայցերի ներկայացման կանոնները և սահմանում է միջազգային օգնության ձևերը:
4. Խրախուսվում է Կողմերի կողմից Կոմիտեի միջոցով ցանկացած տեսակի տեխնիկական օգնություն ցուցաբերել հայց ներկայացրած Կողմերին կամ հակամարտության մասնակիցներին: