Հոդված 13. Ուժեղացված պաշտպանության կորուստը
Հոդված 13 Ուժեղացված պաշտպանության կորուստը
1. Ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքները կորցնում են այդ պաշտպանությունը միայն հետևյալ դեպքերում.
ա) եթե այդպիսի պաշտպանությունը դադարեցված կամ վերացված է 14-րդ հոդվածին համաձայն, կամ
բ) եթե, կամ այնքան ժամանակով, քանի դեռ այդպիսի արժեքներն իրենց օգտագործմամբ վերածվում են ռազմական օբյեկտների:
2. 1-ին կետի «բ» ենթակետում նշված հանգամանքներում այդպիսի արժեքները կարող են դառնալ հարձակման թիրախներ միայն այն դեպքերում, եթե.
ա) հարձակումը միակ հնարավոր միջոցն է 1-ին կետի «բ» ենթակետում նշված արժեքների օգտագործումը դադարեցնելու համար,
բ) հարձակման եղանակի և ձևերի ընտրության առումով ձեռնարկվել են բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները նման օգտագործումը դադարեցնելու և մշակութային արժեքին վնաս հասցնելուց խուսափելու կամ, ծայրահեղ դեպքում, այն նվազագույնի հասցնելու համար,
գ) եթե հանգամանքները թույլ չեն տալիս, անհապաղ ինքնապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով.
(i) հարձակման հրամանը տրվում է հրամանատարական բարձրագույն մակարդակով,
(ii) հակառակորդի ուժերը արդյունավետ միջոցներով նախազգուշացվում են տվյալ արժեքը 1-ին կետի «բ» ենթակետի նպատակով օգտագործելը դադարեցնելու մասին, և
(iii) հակառակորդին տրվում է բավարար ժամանակ` իրադրությունը շտկելու համար: