Հոդված 14. Ուժեղացված պաշտպանության կասեցումը կամ դադարեցումը
Հոդված 14 Ուժեղացված պաշտպանության կասեցումը կամ դադարեցումը
1. Եթե մշակութային արժեքն այլևս չհամապատասխանի սույն Արձանագրության 10-րդ հոդվածում նշված չափանիշներից մեկին, Կոմիտեն կարող է կասեցնել դրա ուժեղացված պաշտպանության կարգավիճակը կամ վերացնել այդ կարգավիճակը՝ մշակութային արժեքը հանելով Ցուցակից:
2. 12-րդ հոդվածի լուրջ խախտման դեպքում, կապված ռազմական գործողություններին օժանդակելու նպատակով ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքն օգտագործելու հետ, Կոմիտեն կարող է կասեցնել դրա ուժեղացված պաշտպանության կարգավիճակը: Եթե այդ խախտումները շարունակական են, Կոմիտեն կարող է բացառության կարգով դադարեցնել ուժեղացված պաշտպանության կարգավիճակը՝ տվյալ մշակութային արժեքը Ցուցակից հանելով:
3. Գլխավոր տնօրենն առանց ուշացման Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և սույն Արձանագրության բոլոր Կողմերին տեղեկացնում է մշակութային արժեքի ուժեղացված պաշտպանությունը կասեցնելու կամ վերացնելու` Կոմիտեի որոշման մասին:
4. Մինչև այդպիսի որոշում ընդունելը Կոմիտեն Կողմերին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց տեսակետները:
Գ լ ու խ 4
Քրեական պատասխանատվություն ԵՎ իրավասություն