Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Սույն Արձանագրության լուրջ խախտումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15 Սույն Արձանագրության լուրջ խախտումներ

1. Ցանկացած անձ համարվում է հանցանք կատարած սույն Արձանագրության բովանդակության իմաստով, եթե միտումնավոր և խախտելով Կոնվենցիան և սույն Արձանագրությունը` իրականացնում է հետևյալ գործողությունները.

ա) հարձակման օբյեկտ է դարձնում ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը,

բ) ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքները կամ նրանց անմիջական հարակից տարածքներն օգտագործում է ռազմական գործողություններին օժանդակելու համար,

գ) զանգվածաբար ոչնչացնում կամ յուրացնում է Կոնվենցիայի և սույն Արձանագրության դրույթների համաձայն պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը,

դ) Կոնվենցիայի և սույն Արձանագրության դրույթների համաձայն պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքը դարձնում է հարձակման օբյեկտ,

ե) գողության, թալանի և ապօրինի յուրացման գործողություններ է իրականացնում Կոնվենցիայի պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների նկատմամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ, իր ներքին օրենսդրության համաձայն, ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն հոդվածում նախատեսված գործողությունները քրեական հանցագործություններ ճանաչելու և այդպիսի հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար: Կատարելով այդ խնդիրները` Կողմերը պահպանում են իրավունքի և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները` ներառելով այն նորմերը, որոնք անհատական քրեական պատասխանատվություն են տարածում ոչ միայն այդ գործողությունները անմիջականորեն կատարած անձանց վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։