Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Հանձնում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18 Հանձնում

1. 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները պետք է ներառվեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը Կողմերի միջև հանձնման վերաբերյալ կնքված ցանկացած պայմանագրում: Կողմերը պարտավորվում են այդպիսի հանցագործությունները ներառել հանձնման մասին բոլոր այն պայմանագրերում, որոնք հետագայում կնքվելու են իրենց միջև:

2. Երբ Կողմը, որը հանձնումը կատարում է` պայմանավորելով պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին հայց է ստանում մյուս Կողմից, որի հետ չունի հանձնման վերաբերյալ պայմանագիր, հայց ստացող Կողմը, իր հայեցողությամբ, կարող է սույն Արձանագրությունը համարել որպես իրավական հիմք հանձնման համար` 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նշված հանցագործությունների առումով:

3. Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները ճանաչում են որպես հանձնման ենթակա հանցագործություններ՝ պահպանելով հարցվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմանները:

4. Անհրաժեշտության դեպքում 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները Կողմերի միջև հանձնման նպատակներով դիտվում են այնպես, կարծես դրանք կատարվել են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլ նաև այն Կողմերի տարածքներում, որոնք սահմանել են իրենց իրավասությունը` 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։