Հոդված 20. Հրաժարման հիմքեր
Հոդված 20 Հրաժարման հիմքեր
1. Հանձնման նպատակներով` 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունները և փոխադարձ իրավական օգնության նպատակներով` 15-րդ հոդվածում նշված հանցագործությունները չեն դիտվում որպես քաղաքական հանցագործություններ կամ քաղաքական հանցագործությունների հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական շարժառիթներով դրդված հանցագործություններ: Համապատասխանաբար, այդպիսի հանցագործությունների հետ կապված հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին հայցը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ վերաբերում է քաղաքական հանցագործությանը կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությանը կամ քաղաքական շարժառիթներով դրդված հանցագործությանը:
2. Ոչինչ սույն Արձանագրության մեջ չի կարող մեկնաբանվել որպես հանձնում կամ փոխադարձ իրավական օգնություն տրամադրել պարտադրող, եթե հայց ստացող Կողմը ծանրակշիռ հիմքեր ունի ենթադրելու, որ 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանցագործությունների հետ կապված հանձնման մասին և 15-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հայցը նպատակ ունի հետապնդելու կամ պատժելու այդ անձին` ելնելով նրա ռասայից, դավանանքից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից, քաղաքական համոզմունքներից, կամ որ այդ հայցի բավարարումը վնաս կհասցնի այդ անձի դրությանը նշված պատճառներից ցանկացածի առումով: