Հոդված 21. Միջոցներ՝ կապված այլ խախտումների հետ
Հոդված 21 Միջոցներ՝ կապված այլ խախտումների հետ
Առանց վնասելու Կոնվենցիայի 28-րդ հոդվածը` յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական, վարչական կամ կարգապահական միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հետևյալ գործողությունները ճնշելու համար, եթե դրանք կատարվել են կանխամտածված.
ա) Կոնվենցիայի կամ սույն Արձանագրության խախտմամբ` մշակութային արժեքի ցանկացած օգտագործում,
բ) Կոնվենցիայի կամ սույն Արձանագրության խախտմամբ` մշակութային արժեքի` գրավված տարածքից անօրինական արտահանում, այլ տեղաշարժեր կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում:
Գ լ ու խ 5
Մշակութային արժեքների պաշտպանությունը ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների դեպքում